
«Ռեգարդ Գրուպ» ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայի մի շարք հայտնի նախագծերով Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև՝ հյուրանոցային բիզնեսով: Մասնավորապես, ընկերության նախագծերից է Anahit.Am ծաղիկների և նվերների առաքման կայքը։ Իսկ ահա 2019 թվականից ընկերությունը Երևանի կենտրոնում գործարկեց «Ռեգարդ Հոթել» հյուրանոցը, որ շատ կարճ ժամանակում հասցրեց ճանաչում ձեռք բերել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների շրջանում։

№1 փաստաբանական գրասենյակը մատուցում է իրավաբանական ծառայություններ բոլոր տեսակի կազմակերպություններին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունը հայկական և արտասահմանյան վստահորդներին, ինչպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված, այնպես էլ քաղաքացիաիրավական ոլորտի հարցերով իրավաբանական օգնության տրամադրումն է:

«Ֆորմիկա Արտ» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Առանձնանում է յուրօրինակ և եզակի միջոցառումների, իրադարձությունների ստեղծմամբ, գործընկերների իմիջի ամրապնդմամբ ու բարելավմամբ: Ընկերության լուծումները կյանքի են կոչվում՝ հաշվի առնելով ժամանակակից հայեցակարգերը, նորաձևության միտումները և տեխնոլոգիաները: Անընդհատ, շարունակական զարգացումը, նոր լուծումները, ամբողջական, համալիր մոտեցումը և մասնագիտական փորձը ընկերության հաջողության բաղադրիչներն են: