Լոկալ ցանցը ցանկացած ՏՏ ենթակառուցվածքի հիմքն է: Հենց դրա շնորհիվ է հնարավոր դառնում տարբեր հանգույցների միջև տեղեկատվության փոխանակումը:
Շատ հաճախ փոքր ընկերությունները թյուրիմացաբար կարծում են, թե իրենք ընդամենը 5 աշխատատեղ ունեն ու դրանք ցանցով համակարգելն անիմաստ մեծ ծախս է: Սակայն իրականում նախ՝ դա այդքան էլ թանկ չէ, երկրորդ՝ երբ ընկերությունն սկսի մեծանալ, կհանդիպի նույն ցանցի առավել մեծ ծավալի նախագծման ու կառուցման, և երրորդ՝ թերի նախագծած ու կառուցած ցանցն ամենօրյա գլխացավանքի պատճառ կարող է հանդիսանալ:
«Բետանեթ» ընկերությունն առաջարկում է տարբեր ծավալների ու բարդության հետևյալ տեսակի ցանցերի նախագծման ու կառուցման ծառայություններ.
Մեր մասնագետները Ձեզ համար կընտրեն ամենահարմար տեխնիկական միջոցները, կնախատեսեն ցանցի հետագա ընդլայնումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովվի ցանցի կայուն ու անխափան աշխատանքը: Ձեր խնդրանքով մենք կմշակենք նաև ցանցի հանգույցների աշխատանքի սկզբունքները. Աշխատանքների ավարտից հետո էլ մենք պատրաստ կլինենք վերահսկել ցանցի աշխատանքը, Ձեզ օգնել անհրաժեշտ խորհուրդներով: Անհրաժեշտության դեպքում էլ մեր մասնագետները սիրով կօգնեն Ձեզ մոնտաժային աշխատանքներ իրականացնել: