
Ֆորմիկա Արտ ընկերություն
«Ֆորմիկա Արտ» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Առանձնանում է յուրօրինակ և եզակի միջոցառումների, իրադարձությունների ստեղծմամբ, գործընկերների իմիջի ամրապնդմամբ ու բարելավմամբ: Ընկերության լուծումները կյանքի են կոչվում՝ հաշվի առնելով ժամանակակից հայեցակարգերը, նորաձևության միտումները և տեխնոլոգիաները: Անընդհատ, շարունակական զարգացումը, նոր լուծումները, ամբողջական, համալիր մոտեցումը և մասնագիտական փորձը ընկերության հաջողության բաղադրիչներն են: