«Բետանեթ» ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին: Մեր առաքելությունը ընկերության բիզնես շահերի առաջխաղացումն է կիրթ ինտերնետ-հանրության ձևավորումամբ:
Սկզբնական շրջանում գործունեություն ծավալելով տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ոլորտում՝ ընկերությունն այժմ զբաղվում է վեբ կայքերի նախագծման, իրագործման, սպասարկման, դրանց առաջխաղացման ու շուկաների վերլուծության աշխատանքներով: Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սրընթաց աճը՝ «Բետանեթն» իր պատքն է համարում նաև օգնել կարիքավոր պատվիրատուներին՝ նախագծելու և ստեղծելու բազմաֆունկցիոնալ լոկալ և մունիցիպալ ցանցեր, որոնց միջոցով հնարավոր է դառնում կյանքի կոչել մարդկային մտքի թռիչքի արդյունքում ծնված նորարարությունների ներդրումը մեր առօրյա:
Մեր կարևորագույն հատկանիշներից է պատվիրատուների բարձրակարգ սպասարկումը, ինպես նաև մեծ պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը, որոնք թույլ են տվել այս կարճ ժամանակամիջոցում ձեռք բերել վստահելի գործընկերոջ համբավ:
Ընկերության աշխատանքային թիմում են բազմափորձ ու բանիմաց մասնագետներ, ովքեր համապատասխան կրթություն ստանալուց բացի՝ պարբերաբար մասնակցում են Հայաստանի Հանրապետությունում ու արտերկրում կազմակերպվող գիտա-գործնական կոնֆերանսների, սեմինարների ու վերապատրաստման դասընթացների: Մենք գտնում ենք, որ չի կարելի դադարել սովորել, քանզի աշխարհն արդեն ժամ առ ժամ է փոխվում և յուրաքանչյուր նորարար գաղափար պետք է անպայման իրագործված լինի: