Regard Group

Ռեգարդ Գրուպ ընկերություն

«Ռեգարդ Գրուպ» ընկերությունը զբաղվում է էլեկտրոնային կոմերցիայի մի շարք հայտնի նախագծերով Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև՝ հյուրանոցային բիզնեսով: Մասնավորապես, ընկերության նախագծերից է Anahit.Am ծաղիկների և նվերների առաքման կայքը։ Իսկ ահա 2019 թվականից ընկերությունը Երևանի կենտրոնում գործարկեց «Ռեգարդ Հոթել» հյուրանոցը, որ շատ կարճ ժամանակում հասցրեց ճանաչում ձեռք բերել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների շրջանում։

  • Գործակցության սկիզբը՝ 2009թ․
  • Գտնվելու վայրը՝ ք․Երևան, Եր․ Քոչար 23/2
  • Էլ․ փոստ՝ info[at]regard-group.com
  • Կայք՝ https://regard-group.com
N1 փաստաբանական գրասենյակ

№1 փաստաբանական գրասենյակ

№1 փաստաբանական գրասենյակը մատուցում է իրավաբանական ծառայություններ բոլոր տեսակի կազմակերպություններին և անհատներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունը հայկական և արտասահմանյան վստահորդներին, ինչպես ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված, այնպես էլ քաղաքացիաիրավական ոլորտի հարցերով իրավաբանական օգնության տրամադրումն է:

  • Գործակցության սկիզբը՝ 2014թ․
  • Գտնվելու վայրը՝ ք․Երևան, Պարոնյան 6/19
  • Էլ․ փոստ՝ info[at]advocatearm.am
  • Կայք՝ https://advocatearm.am
Formica Production

Ֆորմիկա Արտ ընկերություն

«Ֆորմիկա Արտ» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին: Առանձնանում է յուրօրինակ և եզակի միջոցառումների, իրադարձությունների ստեղծմամբ, գործընկերների իմիջի ամրապնդմամբ ու բարելավմամբ: Ընկերության լուծումները կյանքի են կոչվում՝ հաշվի առնելով ժամանակակից հայեցակարգերը, նորաձևության միտումները և տեխնոլոգիաները: Անընդհատ, շարունակական զարգացումը, նոր լուծումները, ամբողջական, համալիր մոտեցումը և մասնագիտական փորձը ընկերության հաջողության բաղադրիչներն են:

  • Գործակցության սկիզբը՝ 2012թ․
  • Գտնվելու վայրը՝ ք․Երևան, Րաֆֆու 99/1․1
  • Էլ․ փոստ՝ info[at]formica.am
  • Կայք՝ https://formica.am