
Հայոց լեզվի «Բարև» դպրոց
Առցանց դպրոցը հիմնադրվել է հայոց լեզուն որպես օտար դասավանդելու համար։ Օգտվելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների բոլոր առավելություններից՝ դպրոցն իր ծառայություններն է առաջարկում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ուսանել հայոց լեզուն՝ անկախ գտնվելու վայրից:
Դպրոցն առաջարկում է կրթական մի քանի ծրագիր՝ սկսած պարզ խոսակցականից մինչև հայաստանյան ԲՈՒՀ–երում ընդունելության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու քննությունների նախապատրաստական ծրագիրը։