
Cinemania.Am առցանց ֆիլմերի կայք
Cinemania.Am-ն այցելուներին էր ներկայացնում հայկական և համաշխարհային կինոյի լավագույն ֆիլմերը, սերիալները, մուլտֆիլմերը, ինչպես նաև բլոգային հարթակ էր հայ կինոսերների համար։ Առանձնանում էր ֆիլմերի հստակ կատեգորիզացիայով՝ ըստ ժանրերի, ստեղծման տարեթվերի, արտադրող երկրների և այլն։ Առանձին բազայով ներկայացված էին դերասանները, ռեժիսորներն ու կինոարտադրողները։ Նախագիծը ստեղծվել էր մեր ընկերության MediaRoll գովազդային ցանցի պրեմիում դասի բովանդակության ընդլայնման նպատակով։