.AM գոտու ռեգիստրարի իրավունք
Մեկնարկը տրված է
Նոր համակարգ
Մեր էջը Ֆեյսբուքում
Գովազդ, PR, SEO
SEO առաջխաղացման գործողությունների կոմպլեքսով մենք «համոզում» ենք որոնման համակարգին, որ Ձեր կայքն արժանի է որոնման արդյունքների ամենաբարձր տեղերին:
Իսկ ի՞նչ ենք մենք անում. ուսումնասիրում ենք, հետեւում, մեջբերում...
Մենք կարգաբերում ենք կայքի ներքին կառուցվածքը, որին ուշադրություն է դարձնում որոնման համակարգը: Ներքին պարամետրերի օպտիմալացումն իր մեջ ներառում է.
- կայքի HTML կոդի կարգաբերում.
- խորհուրդներ կայքի կառուցվածքի փոփոխման վերաբերյալ.
- կայքի տեքստային բովանդակության բարելավում (SEO-քոփիրայթինգ):
META տեգերի ճշգրիտ օպտիմալացումը, մեկ էջի վրա որոշակի հարցումների խտությունը, որոնման համակարգերի համար նախատեսված ճշգրիտ շեշտադրումները ֆիքսվում են համակարգի տվյալների բազայում: Հենց այս տեղեկատվության վրա էլ որոնման համակարգը որոշում է՝ որքանով է Ձեր կայքը համապատասխանում հարցմանը եւ որ դիրքում կհայտնվեք Դուք:
Այս ամենի համար մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել եւ հետեւողական քայլերով Ձեր կայքը հասցնել բոլոր որոնման համակարգերի ամենավերին հորիզոնականներ: Բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ ոչ մի մասնագետ այս գործում չի կարող տալ ոչ մի երաշխիք, քանզի Ձեր մրցակիցները եւս «քնած» չեն եւ շատ հնարավոր է, որ բացի այս քայլերից՝ նրանք կներդնեն նաեւ բավական շատ ֆինանսական միջոցներ՝ որոնման բազմաթիվ հիմնաբառերով գովազդ գնելու համար:
Դուք կարող եք ՀԵՆՑ ՀԻՄԱ կայքի օպտիմալացում պատվիրել՝ լրացնելով պատվերի հայտը կամ զանգահարելով +374 94 551 751 հեռախոսահամարով: