բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



Վեբ կայքի ստեղծման ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակ

ՏԻՊԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Վեբ կայքի ստեղծման ծառայությունների

«____» ______________201_թ.

«Բետանեթ» ՍՊԸ-ն /այսուհետ՝ Բետանեթ/, ի դեմս ընկերության գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և «_________________________» ___-ն /այսուհետ՝ Պատվիրատու/, ի դեմս __________________________________, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1 Բետանեթը Պատվիրատուի հանձնարարությամբ ստեղծում և համաշխարհային ինտերնետ գլոբալ ցանցում տեղակայում է Պատվիրատուի Վեբ-կայքը /այսուհետ՝ Կայք/, որի համար Պատվիրատուն վճարում է սույն Պայմանագրի 3 կետում բերված գնին համապատասխան:

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2.1. Բետանեթը պարտավոր է.

2.1.1. ծառայությունը մատուցել՝ համաձայն սույն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող տեխնիկական առաջադրանքի /այսուհետ՝ Առաջադրանք/ /Հավելված 1/.

2.1.2. Պատվիրատուին պարբերաբար տեղեկացնել աշխատանքի միջանկյալ արդյունքների մասին.

2.1.3. Պատվիրատուի հանձնարարությամբ Առաջադրանքի սահմաններում կատարել կայքի լրամշակում.

2.1.4. աշխատանքների ավարտից հետո տեղակայել կայքը Առաջադրանքում նշված վեբ-հոսթինգի տարածքում և դոմեյն անվան տակ:

2.2. Պատվիրատուն պարտավոր է.

2.2.1. վճարել Բետանեթի մատուցած ծառայությունների դիմաց՝ համաձայն սույն Պայմանագրի 3 կետի.

2.2.2. աշխատանքների՝ ժամկետից շուտ ավարտի դեպքում ընդունել դրանք և կատարել մնացած վճարումները:

2.3. Բետանեթն իրավունք ունի.

2.3.1. դադարեցնել աշխատանքների իրականացումը Պատվիրատուի կողմից վճարումները ժամանակին չկատարելու դեպքում:

2.4. Պատվիրատուն իրավունք ունի.

2.4.1. Բետանեթի կատարած աշխատանքին հետևել առցանց ռեժիմում` չմիջամտելով վերջինիս գործունեությանը:

3. ԳՆԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Բետանեթի կողմից մատուցվող Վեբ-կայքի ստեղծման ծառայության գինը կազմում է _______________ /______________________ / ՀՀ դրամ: Այս գինն իր մեջ ներառում է.

  • ԿԱՅՔԻ ծրագրային կոդի մշակում.
  • Կայքի տեղակայում ինտերնետ համաշխարհային գլոբալ ցանցում.

Բոլոր վճարումներն իրականացվում են կանխավճարային սկզբունքով Բետանեթի հաշվարկային հաշվին միջոցներ փոխանցելու միջոցով:

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ

4.1. Բետանեթը սկսում է աշխատանքների իրականացումը սույն Պայմանագրի 3.1 կետում նշված կանխավճարի փոխանցումից հետո 1 /մեկ/ աշխատանքային օրվա ընթացքում.

4.1.1. Կայքի ծրագրավորման աշխատանքները կատարվում են՝ համաձայն սույն Պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող Առաջադրանքի.

4.2 Աշխատանքներն ավարտվում են սույն Պայմանագրի 3.1 կետում նշված գումարի փոխանցումից հետո ______________________________ աշխատանքային օրվա ընթացքում.

4.3. Սույն Պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո Բետանեթը Պատվիրատուին տեղեկացնում է դրա մասին, վերջինս էլ հետագա 2 /երկու/ աշխատանքային օրվա ընթացքում կատարողական ակտի ստորագրումով հաստատում է աշխատանքների ավարտված լինելը, կամ էլ բերում խելամիտ պատճառաբանություններ, որը պատճառ է հանդիսանում աշխատանքները ավարտված չհամարելու.

4.4. Աշխատանքներն ավարտված չհամարելու դեպքում Բետանեթն ու Պատվիրատուն փոփոխություններ են կատարում Առաջադրանքում և հաստատում աշխատանքների կատարման նոր վերջնաժամկետ:

5. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Սույն Պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար կողմերը կրում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն.

5.2. Սույն Պայմանագրի կապակցությամբ կողմերի միջև ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.3. Բետանեթը պատասխանատվություն չի կրում ինտերնետ համաշխարհային գլոբալ ցանցում կայքի տեղակայման ճշտության համար, եթե դա կատարվել է Պատվիրատուի կողմից.

5.4. Բետանեթը պատասխանատվություն չի կրում Կայքի սխալ արտապատկերման համար, եթե Պատվիրատուի կողմից ինքնակամ կատարվել են ծրագրային կոդի փոփոխություններ.

6. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

6.1. Բետանեթը պահպանում է Կայքի ստեղծման Հեղինակային իրավունքները, ինչպես նաև Պատվիրատուի կոնտակտային տվյալներով՝ Կայքի հղումներն օգտագործելու իրավունքը.

6.2. Կայքի սեփականության իրավունքը փոխանցվում է Պատվիրատուին կատարողական ակտի ստորագրման և սույն Պայմանագրի 3.1 կետով սահմանված վճարման կատարումից հետո.

6.3. Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող են չեղյալ համարել սույն Պայմանագիրը` նախապես՝ ոչ ուշ, քան 3 /երեք/ օրացուցային օր առաջ տեղեկացնելով դրա մասին դիմացի կողմին: Այդ դեպքում կողմերը կատարում են ֆինանսական փոխպարտավորությունների հաշվարկ՝ համաձայն Առաջադրանքի, և հաջորդող 3 /երեք/ աշխատանքային օրվա ընթացքում կատարում այդ պարտավորությունները.

7. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ

7.1. Բետանեթը ապահովում է Վեբ-հոսթինգի կառավարմանը վերաբերող տեղեկությունների գաղտնիությունը:

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

8.1. Սույն Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

9.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման և սույն Պայմանագրի 3.1 կետում սահմանված կանխավճարի փոխանցման պահից.

9.2. Պայմանագիրը դադարում է գործել կատարողական ակտի ստորագրման պահից:

9.3 Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, երկու հավասարազոր օրինակից՝ մեկական օրինակ յուրաքանչյուր կողմի համար:

10. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

«Բետանեթ» ՍՊԸ

Հասցե` ՀՀ, 1702 ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8ա

Հեռախոս` /+374 94/ 551-751

ՀՎՀՀ` 06609692

Հաշվարկային հաշիվ` 2050022361281001

Ինեկոբանկ ՓԲԸ

 

Գործադիր տնօրեն`                     Ս.Բեկթաշյան

Կ.Տ.

________________________________________

Հասցե` _________________________________

Հեռախոս` ______________________________

ՀՎՀՀ` __________________________________

Հաշվարկային հաշիվ` ____________________

_________________________________________

 

______________`                         _____________

Կ.Տ.

 



ՀԱՎԵԼՎԱԾ №1

Վեբ-կայքի ստեղծման ծառայությունների
մատուցման պայմանագրի

ԿԱՅՔԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ

Կայքի նշանակությունը

Կայքը հանդիսանում է Պատվիրատուի պաշտոնական Վեբ-կայք, որի նպատակը _________________ գործունեությունը հասարակության առավել լայն շերտերին ծանոթացնելն է, ինչպես նաև սեփական իմիջի ձևավորումն ու նոր գործընկերներ գտնելը.

Կայքի նկարագրությունը

Կայքն իրենից ներկայացնում է _____լեզու /հայերեն՝ հիմնական, ռուսերեն, անգլերեն, _____________՝ օժանդակ/ տեղեկատվական վեբ-կայք:

Կայքի բովանդակությունը

Կայքի բովանդակությունը տեղադրում է Պատվիրատուն, ինչը բաղկացած է տեքստային ու գրաֆիկական ինֆորմացիայից, ինչպես նաև տեքստային մասի թարգմանություններից: Կայքի հետագա փոփոխություններն ու ինֆորմացիայի թարմացումները կատարվում են Պատվիրատուի ուժերով կամ Բետանեթի կողմից՝ լրացուցիչ Պայմանագրի պայմաններով:

Աշխատանքների հերթականությունը

Կայքի ստեղծման աշխատանքները կատարվում են հետևյալ հերթականությամբ.

  1. Պատվիրատուի տեքստային և գրաֆիկական ինֆորմացիայի վերլուծություն.
  2. Պատվիրատուի կողմից Կայքի արտաքին տեսքի հաստատում.
  3. Կայքի նախագծում և ծրագրավորում.
  4. Կայքի առանձին էլեմենտների ճշգրտում սույն Առաջադրանքի սահմաններում:

Արտաքին տեսք

Արտաքին տեսքը հաստատվում է Բետանեթի և Պատվիրատուի համատեղ ընտրությամբ:

Կայքի կառուցվածքը /menu/

  • Գլխավոր
  • _________________________
  • _________________________
  • _________________________
  • _________________________
  • _________________________
  • _________________________
  • _________________________

Վիճակագրություն

Պետք է ներկայացնի տվյալներ Կայքի այցելուների մասին: Իրականացվում է Google Analitics բազայի հիման վրա:

Դոմեյն անվանում

Դոմեյն անվանումը որոշում է Պատվիրատուն, դրա տենիկական համակցումը Կայքին իրականացնում է Բետանեթը:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика