բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



Դոմեն անվանումների գրանցման ծառայությունների մատուցման հրապարակային պայմանագիր

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ինտերնետ համակարգչային ցանցում դոմեն անվանումների գրանցման ծառայությունների մատուցման

Սույն հրապարակային պայմանագիրը (հետագայում՝ «Պայմանագիր») սահմանում է «Բետանեթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (հետագայում՝ «Բետանեթ»)՝ ի դեմս գործադիր տնօրեն Սամվել Բեկթաշյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից, և սույն Պայմանագրի պայմաններով ծառայություն ստանալու ցանկություն հայտնած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի (հետագայում՝ «Պատվիրատու»), մյուս կողմից, («Բետանեթ»-ը և «Պատվիրատու»-ն միասին հետագայում՝ «Կողմեր») պարտականությունները:

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Բետանեթը Պատվիրատուի հանձնարարությամբ վերջինիս մատուցում է սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված դոմեն անվանումների գրանցման ծառայություններից (հետագայում՝ «Ծառայություն») որևէ մեկը, իսկ Պատվիրատուն պարտավորվում է ընդունել դրանք և վճարել դրանց դիմաց:

1.2. Դոմեն անվանումն ընտրվում է Պատվիրատուի կողմից Ծառայության պատվերի ձևակերպման ժամանակ:

1.3. Այլ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի դոմեն անվանման տիրապետման իրավունքների փոխանցման դեպքում հայտատուի հետ Պայմանագիրը կնքվում է դոմեն անվանման տիրապետողի հետ կնքված Պայմանագրի գործողության մնացած ժամանակահատվածի համար:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ

2.1. Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում տեղակայված Պայմանագիրը հանդիսանում է անձանց անորոշ շրջանակի ուղղված հրապարակային օֆերտա՝ կնքելու սույն Պայմանագիրը դրանում բերված պայաններով ցանկացածի հետ, ով կընդունի այն (ակցեպտ) (համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գլ.28, հոդվ. 442, կետ 4):

2.2. Պայմանագրի պայմանները Պատվիրատուի կողմից համարվում են ընդունված, եթե Պատվիրատուն Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում ձևակերպում է սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված դոմեն անվանումների գրանցման ծառայություններից որևէ մեկի պատվեր:

2.3. Պայմանագիրը համարվում է կնքված, երբ Պատվիրատուն կատարում է վճարում սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված դոմեն անվանումների գրանցման ծառայություններից որևէ մեկի համար:

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

3.1. Բետանեթը պարտավորվում է Պատվիրատուին մատուցել հետևյալ ծառայություններից մեկը.

3.1.1.Դոմեն անվան գրանցման ծառայություն Պայմանագրի կնքումից 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այն չունի այլ իրավատեր և հասանելի է գրանցման համար:

3.1.2. Դոմեն անվան վերագրանցման ծառայություն Պայմանագրի կնքումից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այն հեռացված չէ Բետանեթի գրանցամատյանից և Պատվիրատուն հանդիսանում է դոմեն անվան իրավատերը:

3.1.3 Դոմեն անվան տեղափոխման ծառայություն Պայմանագրի կնքումից 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում, եթե չկան տեղափոխմանը խոչընդոտող անհամապատասխանություններ նախկին գրանցողի և միջազգային դրույթների հետ:

3.2. Բետանեթը պարտավորվում է կատարել բոլոր տեխնիկական գործողությունները, որոնք անհրաժեշտ են Պատվիրատուի դոմեն անվան լիարժեք ֆունկցիանալության համար:

3.3. Պատվիրատուն պարտավոր է.

3.3.1. Տեղեկացնել Բետանեթին սեփական վավերապայմանների տվյալների փոփոխության մասին ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժ մեջ մտնելու 30-րդ (երեսուներորդ) օրը:

3.3.2. Ըստ պահանջի 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Բետանեթին ներկայացնել փաստաթղթեր (բնօրինակներ և/կամ ըստ կարգի հաստատված կրկնօրինակներ), որոնք հաստատում են պատվերի ձևակերպման ժամանակ ներկայացված Պատվիրատուի վավերապայմանները:

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

4.1. Սույն Պայմանագրով նախատեսված ծառայությունների կապակցությամբ Բետանեթը կրում է նյութական պատասխանատվություն, որը ցանկացած դեպքում չի կարող գերազանցել համապատասխան ծառայության համար Պատվիրատուի կողմից վճարած գումարը:

4.2. Սույն Պայմանագրի սահմանած պարտականությունների չկատարման կամ թերի կատարման համար Պատվիրատուն կրում է պատասխանատվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

4.3. Ցանկացած հետևանքի համար Պատվիրատուն կրում է պատասխանատվություն (այդ թվում՝ ապրանքային նշանների, ֆիրմային անվանումների և այլ մտավոր սեփականության իրավունքի խախտում), որոնք կարող են առաջանալ դոմեն անվան օգտագործումից՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության:

4.4. Ցանկացած վնասի համար Պատվիրատուն կրում է պատասխանատվություն (այդ թվում՝ ուղղակի և/կամ անուղղակի), որոնք կարող են վերաբերել իրեն կամ երրորդ կողմին սույն Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող N1 հավելվածում բերված դոմեն անվանումների գրանցման ծառայություններից օգտվելու կամ դրա անհնարինության դեպքում:

5. ԵՐԱՇԽԻՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

5.1. Սույնով Պատվիրատուն ընդունում է, որ Բետանեթը չի վերահսկում Ինտերնետ միջազգային համակարգչային ցանցը, այս իսկ պատճառով չի կարող տալ ոչ մի երաշխիք Ինտերնետ ցանցի որակի, հասանելիության, հուսալիության, ինչպես նաև Պատվիրատուի խնդիրների լուծմանն ուղղված դոմեն անվան օգտագործման ճշգրիտ համապատասխանության համար:

5.2. Սույն Պայմանագրի պայմանների չկատարման համար Բետանեթը պատասխանատվություն չի կրում, եթե Պատվիրատուի կատարած վճարման օրվանից մինչև նախորդ պայմանագրի գործողության ժամկետին մնացել է 3 (երեք) կամ պակաս աշխատանքային օր:

6. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ: ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Ծառայությունների արժեքը սահմանվում է՝ ըստ Պատվիրատուի կողմից կատարված վճարման օրը գործող՝ Բետանեթի սահմանած գնացուցակի:

6.2. Վճարումներն իրականացվում են Բետանեթի հաշվարկային հաշվին միջոցներ փոխանցելու, կամ www.betanet.am պաշտոնական կայքում բերված առցանց վճարման միջոցներից որևէ մեկի միջոցով:

6.3. Վճարման ամսաթիվ է համարվում Բետանեթի բանկի կամ առցանց վճարման ծառայություններից մեկի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա՝ վճարումը հաստատող ամսաթիվը:

6.4. Ծառայությունները կրում են անբաժանելի բնույթ և հաշվառվում են վճարման ամսաթվից:

6.5. Ծառայությունների մատուցման փաստը հաստատվում է կատարողական ակտով:

6.6. Հաշիվ-ապրանքագրերը ներկայացվում են առցանց եղանակով: Ցանկության դեպքում Պատվիրատուն դրանց բնօրինակները կարող է ստանալ Բետանեթի գրասենյակում:

6.7. Պայմանագրի վաղաժամ դադարեցման դեպքում Պատվիրատուի կատարած վճարումները չեն վերադարձվում, սույն Պայմանագրով Բետանեթի ստանձնած պարտավորություններն էլ համարվում են կատարված:

7. ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7.1. Կողմերի միջև աշխատանքային նամակարգրությունը (տեղեկացումներ, հարցեր, խորհրդատվություն և այլն) իրականացվում է էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց եղանակով:

7.2. Կողմերի միջև պաշտոնական նամակարգրությունը (դիմումներ, առաջարկություններ, պահանջներ եւ այլն) սույն Պայմանագրի շրջանակում իրականացվում է փոստային եղանակով կամ առձեռն:

7.3. Աշխատանքային հարաբերություններում Կողմերն առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:

7.4. Պատվիրատուն Բետանեթին իր պահանջները համաձայն 7.2. կետի կարող է ներկայացնել ոչ ուշ, քան սույն պայմանագրի գորոծողության ժամկետի ավարտից հինգերորդ աշխատանքային օրը:

8. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

8.1. Սույն Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն Պայմանագիրը կնքելուց հետո, եւ որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԴՐԱ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

9.1. Պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 1 (մեկ) օրացուցային տարին, որը հաշվարկվում է Պատվիրատուի կողմից կատարած ծառայության արժեքի վճարման օրվանից:

9.2. Պայմանագրի գործողության ժամկետը համարվում է երկարացված 1 (մեկ) օրացուցային տարով, եթե մինչև Պայմանագրի ժամկետի լրանալը Պատվիրատուի կողմից կատարվում է դոմեն անվան վերագրանցման ծառայության արժեքի վճարում:

9.3. Դոմեն անվան իրավատիրոջ փոփոխության դեպքում Պայմանագրի ժամկետ է սահմանվում իրավատիտոջ Պայմանագրի ժամկետի մնացած մասը:

9.4. Պայմանագրի ժամկետի ավարտի դեպքում դոմեն անվանումը դադարում է գործել:

9.5. Պայմանագրի ժամկետի ավարտից հետո դոմեն անվանումը դառնում է հասանելի գրանցման համար այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից:

9.6. Պայմանագիրը ժամկետից շուտ կարող է լուծվել Պատվիրատուի պահանջով, դոմեն անվան իրավատիրոջ փոփոխության դեպքում կամ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

10.1. Բետանեթն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխություններ կատարել սույն Պայմանագրում:

10.2. Պայմանագրում և/կամ դրա հավելվածում կատարված փոփոխություններն ուժ մեջ են մտնում դրա՝ Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում հրապարակումից 3 (երեք) օրացուցային օր անց:

10.3. Նորմատիվային իրավական ակտերի հետ կապված՝ Պայմանագրի և/կամ դրա հավելվածի փոփոխություններն ուժի մեջ են մտնում համապատասխան նորմատիվային իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից:

10.4. Պատվիրատուն պարտավոր է ինքնուրույն հետեւել Պայմանագրում և/կամ դրա հավելվածում կատարված փոփոխություններին Բետանեթի www.betanet.am պաշտոնական կայքում: Բետանեթի ծառայություններից օգտվելու շարունակումը հանդիսանում է համաձայնություն վերը նշված փոփոխությունների հետ:

11. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

11.1. Բետանեթի վավերապայմանները.

Կազմակերպության անվանումը

«Բետանեթ» ՍՊԸ

Իրավաբանական հասցե

ՀՀ, Լոռու մարզ, 1704 ք.Ալավերդի, Էնգելսի 4/9

Գործունեության հասցե

ՀՀ, 0038, ք.Երևան, Աբելյան 6/1

Հեռախոս

+374 (60) 465-275, +374 (94) 551-751

Էլ.փոստ

Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript , Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Վեբ-կայք

http://www.betanet.am

ՀՎՀՀ

06609692

Հաշվարկային հաշիվ

2050022361281001

Բանկ

Ինեկոբանկ ՓԲԸ

11.2. Պատվիրատուն իր վավերապայմանները ներկայացնում է պատվերի ձևակերպման էջում:


Հավելված N1

Գ Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ

Ինտերնետ համակարգչային ցանցում դոմեն անվանումների գրանցման ծառայությունների

գործում է 2016թ. հուլիսի 15-ից

Գոտի

.am

.com

.net

.org

.info

.biz

.tv

Գրանցում (Register)

12000

6000

4500

5500

5000

6000

13000

Վերագրանցում (Renew)

12000

6000

4500

5500

5000

6000

13000

Տեղափոխում (Transfer)

12000

6000

4500

5500

5000

6000

13000

* Բոլոր գները բերված են 1 (մեկ) օրացուցային տարվա համար, ՀՀ դրամով՝ ներառյալ հարկերը:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика