բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



Կարծիքներ

Արտավազդ Վարոսյան, Ալավերդու քաղաքապետ

Artavazd Varosyan Շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում գործում է ՏՏ ոլորտի այսպիսի ընկերություն: Ժամանակի ընթացքում այն ձեռք է բերել վստահելի գործընկերոջ համբավ, բավական լավ առաջարկներով հանդես եկել գործարարների ու ոչ միայն նրանց շրջանում: Կարծում եմ, որ աշխատանքների կազմակերպման նման տեմպերի պահպանման դեպքում «Բետանեթը» մոտ ապագայում ավելի մեծ հաջողություններ կարձանագրի:


Լիլիթ Զաքարյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հյուսիսային համալսարանի որակի ապահովման վարչության պետ

Lilit Zakaryan «Բետանեթ» ընկերության կողմից պատրաստվել է Հյուսիսային համալսարանի կայքը` www.northern.am, որը դարձել է բուհում կրթական բարեփոխումների և կրթության որակի ապահովման կարևորագույն մեխանիզմներից մեկը: Ժամանակին համահունչ նորագույն տեխնոլոգիաներով կայքի շնորհիվ ավելի արդյունավետ է դարձել բուհի PR քաղաքականությունը, աշխուժացել են արտաքին կապերը, ապահովվել է հետադարձ կապը շրջանավարտների և գործատուների հետ: Շնորհակալություն ենք հայտնում «Բետանեթ» ընկերությանը և հատկապես տնօրեն Սամվել Բեկթաշյանին արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար:

Սոս Սիրադեղյան, «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տնօրեն

Sos Siradeghyan Կարծում եմ ավելորդ է նշել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դերը լրատվության ոլորտում: Երբ մեզ մոտ անհրաժեշտություն առաջացավ լրատվական ուղղվածությամբ վեբ-կայք ունենալ, որոշեցինք հեռու չգնալ ու այն պատվիրել հենց մեր քաղաքում գործող ընկերությանը: Արդյունքը դրական է, գործակցությունն էլ՝ շարունակելի...


Սեդա Վահրամյան, Ալավերդու Ս.Սպանդարյանի անվան համար 1 միջն. դպրոցի տնօրեն

Seda Vahramyan Ժամանակի հետ համընթաց քայլելու համար դպրոցին անհրաժեշտ էր ինտերնետային կայք, բայց ցավոք, դպրոցը ֆինանսապես նման հնարավորություն չուներ: Դպրոցին օգնության ձեռք մեկնեց «Բետանեթ» ընկերությունը, ստեղծեց կայքն ու այն նվիրեց դպրոցին: Մինչ օրս էլ կայքի թարմացումները անշահախընդրորեն իր ուսերին է վերցրել ընկերությունը: Կայքի գործարկումից հետո ամբողջովին փոխվել ու հարստացել է դպրոցի կյանքը, հասարակության վերաբերմունքը դպրոցի նկատմամբ: Ձեր ընկերությունը մեր քաղաքին մի մեծ պարգեւ է:

Խաչատուր Գաբրիելյան, Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ, SysAdmin

Khachatur Gabrielyan «Բետանեթ» ընկերության կողմից պատրաստվել է Բյուրեղավան քաղաքային համայնքի պաշտոնական www.byureghavan.am կայքը, որն աննկարագրելի դեր է խաղում համայնքի հասարակական կյանքում` իրազեկելով բոլոր հետաքրքրված կողմերին տեղի ունեցող իրադարձությունների եւ քաղաքապետարանի, համայնքի բարելավմանն ուղղված ջանքերի մասին: Կայքը կազմակերպված է ժամանակակից բոլոր հասանելի տեխնոլոգիաներով, ինչը մատնանշում է ընկերության աշխատակիցների արհեստավարժ լինելու մասին: Ընկերությունը բարեհամբույր շարունակում է համագործակցել, իրականացնելով խորհրդատվական եւ տեխնիկական աջակցություն:

Արմեն Աբգարյան, ԱԵՄ նախագահ

Armen Abgaryan «Բետանեթ» ընկերության հետ աշխատում ենք հիմնադրման օրերից: Այն իր բարձրության վրա է եղել թե՛ որպես ինտերնետ պրովայդեր եւ թե՛ որպես ինտերնետային մրցունակ ու գրավիչ կայքեր պատրաստող: Գործակցությունը մինչ օրս էլ շարունակվում է, եւ կարծում եմ դեռ երկար կշարունակվի, քանզի «Բետանեթը» հանդիսանում է ՀՀ լավագույն ընկերություններից մեկը ՏՏ ոլորտում: Ընկերությանը մաղթում եմ նորանոր հաջողություններ...


Ալեքսանդր Ծատինյան, փաստաբան

Alexander Tsatinyan «Բետանեթ» ընկերության կողմից պատրաստվել է իմ www.iravunk.info փաստաբանական կայքը, որը մեծ նշանակություն ունի իմ գործունեության համակարգման համար: Այն նաեւ ապահովում է հասարակության իրավական գիտակցության, տեղեկացվածության բարձրացումը: «Բետանեթ» ընկերության գործունեությունը լուրջ խթան է բիզնեսի ոլորտ տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում:


Վարուժան Սիմոնյան, Ալավերդու Արհեստագործական Ուսումնարանի տնօրեն

Varuzhan Simonyan Ես շատ եմ կարեւորում տեղեկատվական տեղնոլոգիաների դերն ուսումնական հաստատությունների գործունեության մեջ: Ուստի պատահակն չէր, որ մենք դրական արձագանքեցինք վեբ-կայք ունենալու «Բետանեթ» ընկերության առաջարկին: Դա մեզ լրացուցիչ հնարավորություններ տվեց հասարակությանը ներկայացնելու մեր գործունեությունը, ապահովել մեր գովազդը: Շատ շնորհակալ ենք արդյունավետ գործակցության համար:



Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика