բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



Հարցեր, որոնց պետք է պատասխանի ընկերության կայքը

Սամվել Բեկթաշյան, գործադիր տնօրեն

Եթե Դուք չկարողանաք արագ եւ հաստատ ապացուցել, որ Ձեր կայքը համապատասխանում է այցելուի պահանջներին, ապա նա կհեռանա այնտեղից: Երբ այցելուն առաջին անգամ է մուտք գործում կայք, նրա մոտ հարցեր են առաջանում, որոնց նա ենթագիտակցորեն պատասխաններ է փնտրում:

1. Որքանո՞վ է հարմար կայքի նավիգացիոն համակարգը: Որտե՞ղ է որոնումը:

2. Սա իրակա՞ն ընկերություն է: Դուք ունե՞ք խանութ: Որտե՞ղ է այն: Ո՞ր ժամերին է աշխատում: Ձեր հեռախոսահամրը: Քարտեզ:

3. Կա՞ք արդյոք Twitter-ում, Facebook-ում, ВКонтакте-ում: Որտեղի՞ց կարելի է իմանալ օգտվողների անաչառ կարծիքը Ձեր ընկերության մասին:

4. Շուտվանի՞ց եք շուկայում: Առկա՞ են արդյոք «Մեր մասին», «Աշխատակազմ» էջերը: Ի՞նչ են պատմում դրանք Ձեր մասին:

5. Դուք «լա՞վ» ընկերություն եք:

6. Կա՞ն արդյոք կայքում կարծիքներ ընկերության մասին: Ձեզ հետ այլ մարդիկ աշխատե՞լ են: Դա հաջո՞ղ փորձ էր նրանց համար:

7. Կա՞ն արդյոք ապրանքների նկարագրություններ: Ի՞նչ են խոսում դրանց մասին ուրիշները: Ես ճի՞շտ կվարվեմ արդյոք՝ գնելով դրանք:

8. Եթե ես դեռ պատրաստ չեմ գնել ապրանքը, ի՞նչպես կարող եմ կապ պահպանել: Ունե՞ք արդյոք ֆորում: Բաժանորդագրությու՞ն: Այլ տարբերակնե՞ր...

9. Ինչպե՞ս իմանալ, որ ապրանքը կամ ծառայությունը համապատասխանում են ինձ: Կա՞ն արդյոք մանրամասներ: Տիպային հարցեր եւ համեմատական տվյալներ...

10. Կարո՞ղ եմ արդյոք հրաժարվել ապրանքից, եթե այն ինձ դուր չգա: Վերադարձման պայմանները...

11. Կառաքե՞ք արդյոք ապրանքն իմ բնակավայր: Որտեղի՞ց է իրականացվում առաքումը: Որքա՞ն պիտի սպասեմ պատվերիս կատարմանը:

12. Ի՞նչ վճարային տարբերակներ կան: Կարո՞ղ եմ արդյոք վճարել էլեկտրոնային վճարամիջոցներով, կանխի՞կ, թե՝ փոխանցումով:

13. Անվտա՞նգ է արդյոք Ձեր կայքը: Ինչպե՞ս համոզվեմ դրանում:

14. Պաշտպանվա՞ծ են արդյոք իմ անձնական տվյալները: Չե՞ք փոխանցի արդյոք դրանք երրորդ կողմին:

15. Ինչպիսի՞ն են Ձեզ մոտ գները: Դա թա՞նկ է, թե՝ էժան:

16. Ինչո՞վ եք տարբերվում այլ ընկերություններից: Ինչու՞ պիտի անպայման Ձեզ մոտ պատվիրեմ:

17. Իմ ընկերներից որեւէ մեկը պատվիրե՞լ է Ձեզ մոտ: Կարո՞ղ եմ իմանալ դրա մասին Facebook-ից կամ ВКонтакте-ից:

18. Ինչպիսի՞ն եք Դուք:

19. Կարելի՞ է Ձեզ վստահել: Մտնու՞մ եք արդյոք Դուք ընկերությունների որեւէ խմբի մեջ:

20. Ինչպե՞ս են Ձեզ գտնում այլ մարդիկ:

Այս ցանկը կարելի է շարունակել: Բայց առաջին անգամ կայք մտնող այցելուի գլխում մեծամասամբ այս հարցերն են առաջ գալիս, որոնց Դուք պետք է պատասխանեք Ձեր կայքի բովանդակության, նավիգացիայի եւ կառուցվածքի միջոցով: Այդ դեպքում այցելուն կցանկանա գործակցել Ձեզ հետ:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика