բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



Ինչպե՞ս ավելացնել վաճառքը կայքից

Սամվել Բեկթաշյան, գործադիր տնօրեն

Իսկ Ձեր ընկերությունը կայք ունի՞: Ծառայու՞մ է այն որպես վաճառքի գործիք: Եթե ոչ, ինչու՞: Ամեն տարի առավել մեծ թվով պոտենցիալ հաճախորդներ են օգտագործում ինտերնետը շուկայում ներկայացված ապրանքներին ու ծառայություններին ծանոթանալու համար: Եթե դուք չկաք ինտերնետում, այդպիսի հաճախորդը ձեզ համար գոյություն չունի:

Ինտերնետում բարձր դիրք գրավելը երկար գործընթաց է: Եթե դուք ապրանքներ կամ ծառայություններ եք առաջարկում ինտերնետի միջոցով, հավանաբար գիտեք, որ վաճառքի ծավալները մեկ աճում են, մեկ՝ նվազում: Ահա մի քանի խորհուրդ վաճառքը կայքից ավելացնելու համար:

1. Նվեր-քարտեր. Կարելի է առաջարկել տարբեր նվեր-քարտեր: Դուք կարող եք վաճառել դրանք հատկապես տոներից առաջ: Հատուկ գովազդային արշավ կազմակերպեք դրա վերաբերյալ:

2. Լրացուցիչ վաճառք. Հետազոտությունները ցույց են տալիս, որ լրացուցիչ վաճառքի մեծ մասը կապված է հենց առաջնային վաճառքի հետ: Կայքում ավելացրեք հետեւյալ հաղորդագրությունը. «Մարդիկ, ովքեր գնել են XYZ, հետաքրքրվում են նաեւ ABC-ով»: Բացի դրանից՝ կարելի է նաեւ հատուկ զեղչ առաջարկել կից ապրանքների համար:

3.Ապրանքների հավաքածուներ (խմբեր). Դուք կարող եք առաջարկել, օրինակ, գրքերի, աուդիո կամ վիդեո բովանդակության տարբեր համադրումներ՝ ստեղծելով ապրանքների խմբեր: Այնուհետ կարելի է դրանք առաջարկել որոշակի զեղչերով:

4. Կայքի դիզայն. Եթե վաճառքի ցուցանիշները ցածր են, քննադատաբար մոտեցեք ձեր կայքին: Ընթեռնելի՞ են արդյոք դրա էջերը, ներկայացվա՞ծ են արդյոք ձեր ընկերության առավելությունները: Էջի վրա ապրանքի մանրամասն նկարագրությունը հաճախորդ գրավելու միակ ձեւը: Շատ հաճախ կարճ, բայց վառ ու դիպուկ առաջարկն ավելի լավ է «աշխատում»: Փորձեք թարմացնել կայքի դիզայնը եւ գնահատել տարբերությունը:

5. Կարծիքներ. Ձեր բիզնեսի վերաբերյալ դրական կարծիքը կօգնի պոտենցիալ հաճախորդին վերածել գնորդի: Հավաքեք կարծիքներ (միայն իրական, այլ ոչ թե շինծու) առաջարկվող ապրանքների ու ծառայությունների մասին եւ տեղադրեք դրանք ձեր կայքում:

6. Կայքի նավիգացիա. Որքանո՞վ է հեշտ գտնել ապրանքը ձեր ինտերնետ-խանությում: Եթե դժվար է հասնել ցանկացածին, արժե փոխել կայքի ֆունկցիոնալն այնպես, որ դյուրին դառնա ցանկացած ապրանքի որոնումը:

7. Հոդվածներ՝ ըստ թեմայի. Հետաքրքիր հոդված գրեք կամ գրառում թողեք բլոգում, որի վերջում առաջարկեք ձեր ապրանքը կամ ծառայությունը: Կարելի է գրել այսպես. «Ձեզ հետաքրքրե՞ց հոդվածը: Մանրամասները՝ կայքում...»:

8. Էլ. փոստ. Եթե դուք կիրառում եք բաժանորդագրությունը կայքում, միշտ ընդգծեք առաջարկվող ապրանքի կամ ծառայության առանձնահատկությունները: Դա շատ հեշտ է եւ կարող է կիրառվել տեսականու յուրաքանչյուր թարմացման ժամանակ:

9. Կողային վահանակ. Ձեր կայքում տեղադրեք առանձին բլոկ, օրինակ, կողային վահանակ, որը կերեւա բոլոր էջերում եւ կպատմի տարբեր ապրանքների առանձնահատկությունների մասին:

10. Խմբեր եւ ֆորումներ. Եթե դուք գրանցված եք որեւէ ֆորումում, փորձեք «անմեղորեն» պատմել մարդկանց ձեր առաջարկների մասին: Դա մի արվեստ է:

11. Ծանոթներ եւ ընկերներ. Խնդրեք ձեր շրջապատի մարդկանց օգնել ձեզ առաջարկվող ապրանքների մասին տեղեկություններ տարածելու գործում: Նրանցից ոմանց կարելի է առաջարկել գործընկերություն էլեկտրոնային կոմերցիայում կամ ուղղակի խնդրել նրանց պատմել ձեր բիզնեսի մասին իրենց ծանոթներին:

12. Սոց.ցանցեր. Facebook-ում, Twitter-ում եւ այլ ցանցերում գործելիս շատ կարեւոր է պահպանել 90%-10% հարաբերակցությունը ընդհանուր եւ կոմերցիոն բովանդակությամբ հաղորդագրությունների միջեւ: Եթե դուք գրավեք լսարանը որակյալ բովանդակությամբ, ապա ժամանակ առ ժամանակ այն կհետաքրքրվի նաեւ ձեր առաջարկներով:

13. Զեղչեր. Դա իրոք աշխատում է: Որոշակի ժամկետներում առաջարկեք ձեր ապրանքները զեղչով: Կայքում կարելի է ավելացնել հետեւյալ հաղորդագրությունը. «Մուտքագրեք զեղչի քարտի XYZ կոդը, 50% զեղչ ստանալու համար»: Չմոռանաք տեղեկացնել ակցիաների մասին ձեր էլեկտրոնային բաժանորդներին, ինչպես նաեւ սոց. ցանցերում:

14. Բոնուսներ. Ձեր առաջարկն ավելի գրավիչ կդառնա, եթե ներառի բոնուսներ: Հաճախորդին թույլ տվեք զգալ, որ դուք պատրաստ եք գործարքի:

15. Ապրանքի ներկայացում. Ձեր կայքը պետք է մղի գործողության: Առաջարկեք այցելուին անել որեւէ բան, օրինակ, դիմել անվճար խորհրդատուին կամ գնում կատարել: Դուք չեք հավատա, բայց հաճախ բավական է լինում միմիայն առաջարկել գնել որեւէ ապրանք:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика