բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



Ինչպե՞ս ճիշտ որոնել, կամ քիչ բառեր` մեծ արդյունք

Սամվել Բեկթաշյան, գործադիր տնօրեն

Ինտերնետից օգտվողներն ամեն օր որոնումների մեջ են. փնտրում են կայքեր, հոդվածներ, քարտեզներ, մարդկանց, բառերի նշանակություն ու թարգմանություններ: Լինում է, որ փնտրվելիքը միանգամից չի «հայտնաբերվում»:

Ներկայացնում եմ արդյունավետ որոնման մի քանի կանոն:

Քիչ բառեր

Առաջին հերթին հարցումները պետք է հնարավորինս պարզ լինեն: Եթե սրճարան եք փնտրում, պարզապես մուտքագրեք «սրճարան» եւ Ձեր քաղաքի անունը: Մեծ մասամբ չակերտներ, գումարման եւ հանման նշաններ անհրաժեշտ չեն. դրանք կիրառվում են ընդլայնված որոնման համար:

Երկրորդ. մտածեք, թե ամենայն հավանականությամբ ինչ բառեր են առկա Ձեր որոնած կայքում եւ հենց դրանք մուտքագրեք: Օրինակ՝ «քանի մարդ է ապրում Հայաստանում» հարցման փոխարեն փորձեք «Հայաստանի բնակչությունը», քանի որ այս տերմինն է օգտագործված լինելու դեմոգրաֆիային վերաբերող կայքերում:

Երրորդ. Ձեր ուզածը նկարագրեք հնարավորինս քիչ բառերով: Օրինակ՝ «խանութ երեւան»-ն ավելի արդյունավետ կլինի, քան «ի՞նչ խանութ կա երեւանում»:

Եվ վերջապես՝ «վեբ կայք», «փաստաթուղթ», «ընկերություն», «տեղեկություն» եւ նման այլ ոչ ինֆորմատիվ բառերն ավելորդ են:

Մտածեք, թե ինչպե՞ս կգրի օգտվողների մեծամասնությունը: Այսպես Դուք առավել շատ արդյունքներ կստանաք: Օրինակ՝ լավ է գրել «ասպիրին», քան «Acidum acetylsalicylicum»:

Տարածված սխալներ

Մարդիկ հաճախ անվանումները մեծատառով են գրում: Դա ավելորդ է, քանի որ համակարգն «անտարբեր է» ռեգիստրի նկատմամբ: Որոնման համակարգերն անտեսում են «որտեղ», «ինչպես» եւ նման այլ բառեր, ինչպես նաեւ միանիշ թվերն ու առանձին տառերը. դրանք դանդաղեցնում են որոնումը: Եթե անհրաժեշտ է, դրանք կարելի է որոնման մեջ ներառել՝ առջեւից «+» նշան դնելով («+» նշանից առաջ անպայման պետք է «բացատ» լինի):

Պետք չէ ոչ ստանդարտ բառեր ու բառակապակցություններ, ինչպես նաեւ հոմանիշներ փնտրել: Համակարգը դրանք չգիտի: Օրինակ՝ «ՀՀ բնակչությունը» եւ «Հայաստանի Հանրապետության բնակչությունը» նույն արդյունքներին են բերելու:

Ուղեցույց

Շատերն են համակարգին դիմում «ինչ է գլոբալիզացիան» հարցմամբ: Դա, իհարկե, թույլ կտա Ձեզ որոշակի տեղեկություն ստանալ: Բայց առավել հեշտ եւ արդյունավետ եղանակը «define:գլոբալիզացիա» (առանց «բացատի») հարցումն է: Համակարգն անմիջապես կառաջարկի «գլոբալիզացիա» տերմինի սահմանումը հնարավոր շատ աղբյուրներից:

Ապագան...

... ձայնային որոնմանն է: Այն ավելի տարածված է դառնալու, այն հնարավոր է դարձնելու որոնումը մեքենա վարելիս: Մեծ թափ է հավաքում նկարներով որոնումը:

Օրինակ՝ Դուք անծանոթ քաղաքում եք, տեսնում եք գեղեցիկ մի շինություն, նկարում եք այն հեռախոսով, մուտքագրում որոնման համակարգ եւ ստանում դրա վերաբերյալ, ասենք, պատմական տեղեկություններ:

Օգտակար հուշումներ

«Երեւանի հյուրանոցները» - չակերտների կիրառումը համակարգին թույլ կտա փնտրել արտահայտությունը ճիշտ այնպես եւ նույն հերթականությամբ, ինչպես որ Դուք եք մուտքագրել:

«Երեւանի հյուրանոցները site:fairyland.am» - կայքի անվանումը պարունակող հարցումը (առանց «բացատի») թույլ կտա որոնում իրականացնել միայն նշված կայքի սահմանում:

«Երեւանի հյուրանոցները-5 աստղ» - հանման նշանի գործածումը կբերի նշված բառի կամ արտահայտության բացառման: Տվյալ դեպքում համակարգը մեզ կառաջարկի Երեւանի հյուրանոցները՝ բացառությամբ 5 աստաղանիների:

Ctrl + F ստեղների համադրության սեղմումը թույլ կտա որոնում իրականացնել բացված էջի սահմանում: Հետաքրքիր է, բայց օգտվողների մոտ 90%-ը չգիտի բրաուզերների այս հարմար ֆունկցիայի մասին:

Շատ օգտակար են որոնման լրացուցիչ ծառայությունները: Օրինակ՝ եթե վարդի նկար է Ձեզ պետք, մի փնտրեք «վարդի նկար», այլ մուտքագրեք «վարդ» եւ ընտրեք որոնման «Նկարներ» ծառայությունը: Նույնը վերաբերում է նաեւ «Նորություններին», «Տեսանյութերին», «Քարտեզներին» եւ մնացած լրացուցիչ ծառայություններին:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика