.AM գոտու ռեգիստրարի իրավունք
01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:
Մեկնարկը տրված է
20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:
Նոր համակարգ
08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:
Մեր էջը Ֆեյսբուքում
Մերօրյա գովազդի արդյունավետության մասին
Սամվել Բեկթաշյան, գործադիր տնօրեն
Ծանոթանալով ներկայացված հոլովակին՝ կարելի է գալ բավական հետաքրքիր եզրակացությունների.
Եվ այսպես՝ ինչ վերաբերում է սոցիալական կայքերին ու գովազդին.
- գոյություն ունի ավել քան 200 մլն. բլոգ.
- հայտնի ապրանքանիշերի որոնման հարցումների 25%-ը տանում են դեպի այլ բովանդակությամբ կայքեր.
- բլոգերների 34%-ը իրենց կարծիքներ են տեղադրում ապրանքների եւ ապրանքանիշերի վերաբերյալ.
- օգտվողների 78%-ը վստահում են իրենց սոցիալական կոնտակտների խորհուրդներին.
- մարդկանց միայն 14%-ն է վստահում գովազդին.
- հեռուստագովազդի միայն 18%-ն է ծախսածածկվում. մարդկանց 90%-ը բաց է թողնում հեռուստագովազդը:
Մերօրյա գովազդային գործակալները համամիտ են, որ շուտով գովազդի «դասական» մոդելն այլեւս չի աշխատելու: Եթե ապրանքն անորակ է, ապա սոց. ցանցերը շատ վառ կերպով դա ցույց կտան: Ապրանքանիշի նկատմամբ վստահությունը կառուցվում է սպառողների իրական փորձի վրա, այլ ոչ թե հեռուստացույցի գեղեցիկ պատկերների: