բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



Ինտերնետ վիդեոգովազդ. նոր գովազդակիր հայկական շուկայում

Սամվել Բեկթաշյան, գործադիր տնօրեն

Մեկ տարուց մի քանի ամիս ավելի առաջ մեր ընկերության՝ այդ պահի համար բավական համարձակ բիզնես-որոշումը` MediaRoll գովազդային ցանցի ստեղծումը, հայկական գովազդային շուկայում նոր՝ բարձր արդյունավետությամբ գովազդատեսակ առաջ բերեց, որից էլ շտապեցին օգտվել ամենահեռատես շուկայագետները:

Նախապատմություն

Ինտերնետ վիդեոգովազդ. նոր գովազդակիր հայկական շուկայումՄոտ ութ-ինը տարի առաջ արդեն արտերկրի մասնագետների շրջանում բավական մեծ մասսայականություն սկսեց վայելել առցանց վիդեոգովազդը, որը մեծ մասամբ պայմանավորված էր YouTube.com-ի և այլ տեսահոսթինգների թռիչքաձև զարգացմամբ: Դրանց հաջողվեց ապացուցել, որ մարդիկ պատրաստ են տեսանյութեր դիտել համակարգչի առջև, ինչից էլ, բնականաբար, սկսեցին օգտվել գովազդատուները:

Արդեն 2009 թվականին Emarketer.com-ի անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ ամերիկյան մարքեթոլոգների 67%-ը նախատեսում է կենտրոնացնել գովազդային բյուջեները առցանց տեսագովազդի վրա: Հարցվածների շրջանում այս գովազդատեսակը 1,5 անգամ ավելի նախընտրելի էր սոց.ցանցերի գովազդից, 2 անգամ ավելի նախընտրելի՝ կոնտեքստայինից, և 3 անգամ ավելի նախընտրելի էր ավանդական բաններներից:

Ճիշտ է՝ 2008-ի ֆինանսական ճգնաժամն իր էական ազդեցությունն ունեցավ այս շուկայի զարգացման վրա, բայց հետճգնաժամային տարիներնի աճն այնքան հզոր էր, որ այսօր արդեն գովազդային բյուջեների բաշխման կետերում այս տեսակն իր հաստատուն տեղն ունի:

Մի փոքր «տեսություն»

Մի քանի տարբերակ կա կայքի տեսանվագարկիչը որպես գովազդակիր օգտագործելու համար: Դրանցից առավել արդյունավետը, հետևաբար՝ ամենատարածվածը Pre-Roll-ն է: Այս դեպքում գովազդային հոլովակը մեկնարկում է ավտոմատ՝ երբ կայքի այցելուն սեղմում է Play կոճակը ցանկալի տեսանյութը դիտելու համար: Ընթացքում ցուցադրվում է մինչև հոլովակի ավարտը մնացած ժամանակի հետհաշվարկը վայրկյաններով, ինչպես նաև՝ այն բաց թողնելու կոճակը: Վերջինը հայտնվում է մեկնարկից որոշակի ժամանակ անց միայն:

Այս տեսակի ամենամեծ առավելությունն այն է, որ գովազդը ցուցադրվում է հենց այնտեղ, որտեղ կենտրոնացած է դիտողի ուշադրությունը (ի տարբերություն բաններների, որոնք մեծ մասամբ հայտնվում են այսպես կոչված «կույր գոտիներում») և այն, որ առնվազն սկզբի որոշակի տևողություն այցելուն պարզաապես չի կարող չդիտել դա: Եթե սրան էլ ավելացնենք բարձր CTR ցուցանիշները (այս պահի դրությամբ` 9,6%), կստանանք գրեթե անթերի գովազդակիր:

Ի՞նչ կտա այս տեսակը գովազդատուին

Որքան էլ տարօրինակ հնչի՝ ինտերնետ վիդեոգովազդի հիմնական «մրցակիցն» ավանդական եթերային հեռուստատեսություններն են ու բաններները. գովազդակրի առջև դրված խնդիրը նույնն է՝ թիրախային խմբի կողմից գովազդվող ապրանքանիշի կամ ապրանքատեսակի կայուն ճանաչման ձևավորում: Պետք է հաշվի առնել նաև վերջին տարիներին նկատվող այն միտումը, որ երիտասարդ սերունդը «շարժվում է» հեռուստատեսությունից դեպի ինտերնետ:

Ինտերնետ վիդեոգովազդը հետևյալ առավելություններն ունի հեռուստատեսության նկատմամբ.

  • Երաշխավորված կոնտակտ թիրախի հետ
  • Արդյունավետության գնահատում՝ ըստ հաստակ թվային ցուցանիշների
  • Թիրախավորում՝ ըստ այցելուների, ժամանակի և աշխարհագրության
  • Հոլովակների և գովազդային արշավների կառավարման պարզություն
  • Ինտերակտիվություն

Ինտերնետ վիդեոգովազդի բացասական կողմերը

Չզարմանաք. նշելու ենք նաև դրանք :) :

Ամենավատը գովազդատեսակի կպչունությունն է (навязчивость), որն ավելին է, քան բաններների դեպքում: Սակայն մի նրբություն կա. նեգատիվ վերաբերմունքին շատ ժամանակ արժանանում է ցուցադրող կայքը, այլ ոչ թե գովազդատուն:

Մեկ այլ վատ կողմ է այսպես ասած անհասանելիությունը փոքր ընկերություններին, քանզի անհրաժեշտ է առնվազն մեկ նկարահանված հոլովակ: Այսինքն ի տարբերություն կոնտեքստային գովազդի՝ տեսագովազդը նախատեսում է միջին ու մեծ գովազդային արշավներ: Ինչը և օրինաչափ է, որովհետև այս տեսակը լուծում է ապրանքանիշի ճանաչելիության խնդիր և այն տրամաբանական է կիրառել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է տարբերվել մրցակցից:

Ինտերնետ վիդեոգովազդի արշավի մեկնարկի 5 պարզագույն քայլ

1. Պետք է հստակեցնել արշավի թիրախային խմբերը, որին համապատասխան էլ՝ ընտրել այն կայքերը, որտեղ կցուցադրվեն համապատասխան հոլովակները:

2. Պետք է կատարել նկարահանված հոլովակների ադապտացում ցանցում ցուցադրման համար: Սա MediaRoll-ի կողմից արվում է անվճար հիմունքներով:

3. Պետք է ընտրել այն սկզբունքը, որով կցուցադրվեն արշավի հոլովակները կոնկրետ այցելուներին: Այլ խոսքով՝ քանի՞ անգամ ցուցադրել տվյալ հոլովակը կամ արշավը մեկ այցելուին միավոր ժամանակամիջոցում՝ բոլոր ընտրված կայքերը միասին վերցրած:

4. Պետք է ընտրել օրվա այն ժամերը, երբ կմեկնարկի կամ կդադարի ցուցադրվել գովազդային արշավն ընտրված կայքերում:

5. Պետք է ընտրել աշխարհագրական այն տարածքը, որտեղից կայք այցելած մարդկանց էլ կցուցադրվի գովազդը:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика