բետանեթ հեռախոսահամար կոնտակտներ

ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆՆԵՐ

Պատվիրեք՝
սկսած 4.500 դրամից

.am դոմեն գրանցում online

ՀՈՍԹԻՆԳ

Պատվիրեք՝
սկսած 1.000 դրամից

Սերվերներն ԱՄՆ-ում

Մենք ընդունում ենք

Arca Master Card Visa Paypal Moneybookers
IDram  Yandex Money  Webmoney
Qiwi  Ria  Avers

.AM գոտու ռեգիստրարի իրավունք

01 Հուլիսի 2014
Համապատասխան պայմանագրով մեր ընկերությանը տրամադրվել է .AM (Էյ Էմ) գոտու ռեգիստրարի իրավունք:

Մեկնարկը տրված է

20 Նոյեմբերի 2013
«Բետանեթ» ընկերությունը մեկնարկում է նոր նախագիծ, որի նպատակը հայաստանյան կայքերում վիդեո-գովազդի տարածման համակարգի ներդրումն է: Նոր նախագիծն անվանվել է «ՄեդիաՌոլ գովազդային ցանց» /MediaRoll Advertising Network/:

Նոր համակարգ

08 Հունվարի 2013
Ներդրվել է դոմեն անվանումների գրանցման և հոսթինգ ծառայությունների առցանց պատվիրման համակարգ:

Մեր էջը Ֆեյսբուքում



5 փաստարկ, թե ինչու է կայքը կարևոր ձեր բիզնեսի համար

Սամվել Բեկթաշյան, գործադիր տնօրեն

1. Կայքը ճոխություն չէ, այլ զարգացման ու առաջխաղացման միջոց

5 փաստարկ, թե ինչու է կայքը կարևոր ձեր բիզնեսի համարՄեր օրերում կայքն այլևս դադարել է ճոխության առարկա, «թանկ խաղալիք» լինել: Դրա միջոցով Դուք ոչ միայն տեղեկացնում եք հանրությանը շուկայում Ձեր ներկայության մասին, այլև ձևավորում բարենպաստ միջավայր առաջարկվող ապրանքների և ծառայությունների նկատմամբ:

2. Կայքը կօգնի Ձեզ դուրս գալ նոր շուկաներ, գտնել գործընկերներ և պարզապես նոր հաճախորդներ

Կայքի միջոցով ընկերությունն ունակ է դառնում առավել ընդլայնել իր «թիրախային խումբը»՝ դրանով իսկ մեծացնելով հաճախորդների թիվը, ինչպես նաև այլ տարածաշրջաններում նոր գործընկերներ գտնելու հավանականությունը:

3. Կորպորատիվ կայքը հզոր մարքեթինգային գործիք է

Ճիշտ նախագծված և ստեղծված կայքը հնարավորություն է տալիս Ձեզ հայտնվել այն մարդկանց տեսադաշտում, ովքեր կոնկրետ տեղեկություն են փնտրում: Հաճախորդների և գործընկերների հետ անընդհատ կապը հնարավորություն է տալիս անընդհատ զգալ շուկայի փոփոխությունները: Վերջապես, այցելուների մասին Դուք ստանում եք մանրամասն վիճակագրություն, որը Ձեզ հստակ կտեղեկացնի, թե.

  • ո՞վ, ե՞րբ և որտեղի՞ց եկավ Ձեր կայք.
  • ի՞նչ տեղեկություն է փնտրել ինտերնետում.
  • կայքի ո՞ր (և քանի անգամ) բաժիններն է դիտել.
  • որքա՞ն ժամանակ է անցկացրել կայքում:

4. Ձեր կայքն անսահմանափակ գովազդային տարածք է ողջ աշխարհի համար

Ինտերնետի գլխավոր առանձնահատկություններից մեկը տեղեկատվության տարածման սահմանների բացակայությունն է: Դրանով արդեն Ձեր ընկերությունը հասանելի կդառնա այցելուների՝ առավել լայն շրջանակի:

Պետք է հաշվի առնել նաև, որ կայքի ստեղծման գինը համարժեք է ամսագրի մեկ գովազդային հայտարարության գնին: Տարբերությունն էլ հենց տեղեկատվության ծավալի և անընդհատության մեջ է:

5. Առևտրային հեռանկար

Ժամանակի ընթացքում Ձեր կայքը կարող է դառնալ ապրանքների ու ծառայությունների վաճառքի հարթակ: Չէ՞ որ օր օրի ավելանում է այն մարդկանց քանակը, ովքեր գնումներ են կատարում առանց տնից կամ գրասենյակից դուրս գալու: Իսկ դա արդեն Ձեզ է ձեռնտու:

Submit to DeliciousSubmit to DiggSubmit to FacebookSubmit to Google BookmarksSubmit to StumbleuponSubmit to TechnoratiSubmit to TwitterSubmit to LinkedIn

Яндекс.Метрика